Բայդենը վետո կդնի հանրապետականների առաջարկի վրա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։
Բայդենի վարչակազմի հայտարարության համաձայն` Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի կողմից ներկայացված առաջարկը բավարար չի լինի կառավարական հաստատությունները ֆինանսավորելու համար և կարող է «լուրջ խափանումների հանգեցնել մի քանի կարևորագույն պետական ծառայությունների աշխատանքում»:Սպիտակ տունն այն կարծիքին է, որ հանրապետականների պլանը «հատկապես անպատասխանատու է ազգային անվտանգության հարցերում»:
Ինչպես նշել են նախագահի վարչակազմում, դրա ընդունումը կխաթարի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական առավելությունը, «կնվազեցնի մարտական պատրաստվածությունը և չի կարողանա ապահովել մեր զորքերին արժանի աջակցությունը»։
«Վարչակազմը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին մասնակցել երկկուսակցական գործընթացին, որը թույլ կտա պահպանել կառավարության թափանցիկությունը և տարերային աղետների դեպքում ապահովել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը», – ասվում է հայտարարության մեջ:
«Եթե նախագահին ներկայացվի H.R. 94 օրինագիծը, նա վետո կդնի դրա վրա»,- խոստացել են նախագահի աշխատակազմում։Կոնգրեսն այս շաբաթ վերադառնում է աշխատանքի և ակնկալում է ԱՄՆ վարչակազմի ֆինանսավորման վերաբերյալ բանաձևն ընդունել մինչև մարտն ընկած ժամանակաշրջանում: