«Պատժամիջոցների չենթարկված ռուսական ընկերությունները կարող են ազատորեն գործել Վրաստանում». Թբիլիսիի քաղաքապետ
«Վրաստանի իշխանությունները ողջունում են ցանկացած օտարերկրյա բիզնեսի, այդ թվում՝ ռուսականի մուտքը մեր շուկա», – այսօր հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Վրաստանի դռները բաց են թե՛ զբոսաշրջիկների և թե՛ գործարարների համար։ Ցանկացած մարդ կամ ընկերություն, այդ թվում՝ ռուսական, եթե պատժամիջոցների տակ չէ, կարող է գալ Վրաստան, զբաղվել բիզնեսով, նոր աշխատատեղեր ստեղծել։ Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում», – հայտարարել է Կալաձեն՝ մեկնաբանելով ռուսական «Օզոն» ընկերության մուտքը վրացական շուկա։