Բաժիններ՝

Թրամփը Բայդենին մեղադրել է յուրացման մեջ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Ուկրաինային ուղղվող միջոցների յուրացման մեջ։ Թրամփը սոցկայքի իր էջում հրապարակել է Բայդենի տնտեսական քաղաքականության մասին պատմող լուսանկար, որն անվանել է «բայդենոմիկա»։ «Ինչպես է այն աշխատում։ Դուք՝ ամերիկացիներդ վճարում եք հարկեր, իսկ ես՝ Բայդենս, դրանք ուղարկում եմ Ուկրաինա։ Նրանք այդ միջոցները նորից հետ են ուղարկում Խանթեր Բայդենին։ Խանթերն էլ տալիս է ինձ։ Ես էլ ներում եմ շնորհում Խանթերին»,- ասված է լուսանկարին կից գրված տեքստում։

Հիշեցնենք, որ Խանթեր Բայդենը դարձել է ուկրաինական Burisma գազային ընկերության Տնօրենների խորհրդի անդամ 2014 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ավելի ուշ, ամերիկյան մամուլը սկսեց գրել այն մասին, որ Պանթերը հնարավորություն է ունեցել այդ ընկերության շահերը առաջ մղել հոր օգնությամբ, ինչի համար կարող էր զգալի դրամական միջոցներ ստանալ որպես փոխհատուցում։ Այդ միջոցների մի մասը նա կարող էր փոխանցել հորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031