Թուրքիայի Մուղլայի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ։
ՌԴ-ն Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկությունից մեկ շաբաթ առաջ. տեսակամուրջ. ՈՒՂԻՂ:
Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։
Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան գյուղում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին:
Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։
Ընդ որում՝ այդ պատասխանը պետք է տրվեր դեռևս մեկ ամիս առաջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Իրանի դեսպանի կանչվելուց անմիջապես հետո։
«Կարծում եմ՝ դեռ շատ հետաքրքիր բաներ կան, այո՛, մենք տարածքի մի փոքրիկ մասն ենք պեղել։ Ինչ վերաբերում է մեր խմբին, ապա այսօր աշխատում ենք Տիգրանակերտի մասին գրքի վերջին տարբերակը ստեղծելու վրա, ես մշտապես գրքի հրատարակությունը ձգձգում էի՝ մտածելով, որ մի քանի նոր բաներ կբացենք ու կհրապարակենք, սակայն այս ամեն ինչից հետո որոշեցինք այն հրատարակել։ Նաև Դվինի արշավախմբի ղեկավարն եմ, և մեր թիմի որոշ անդամներ կշարունակեն հետազոտությունը»։
Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:
Եվսեևի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ հայ բնակչությունը մնա Արցախում: Զրուցակիցն ընդգծեց, որ Արցախի հայությունը պետք է փորձի ինչ-որ կերպ ադապտացվել հետպատերազմյան նոր և բարդ իրավիճակին ու ամեն գնով մնալ Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ կլինի:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանը սեպտեմբերի 11-ին ներմուծում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 50-րդ խմբաքանակը. ներմուծված պատվաստանյութերը այսպիսով գերազանցում են 50 մլն դեղաչափը:
Թուրքիայում մշակվում է նոր ցամաքային կայան, որը պետք է հետևի ու կառավարի տեղական արտադրության ինքնաթիռների, անօդաչուների, հրթիռների ու հրթիռային համակարգերի աշխատանքը։ «Mobil Telemetre» կոչվող կայանը ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող «Satellite 2021» ցուցահանդեսում, որտեղ Թուրքիան ներկայացրել է ռազմարդյունաբերական և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Profen» ընկերությունների խումբը։
44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենակարևոր և բարդ հանգրվանը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացն է, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում են պաշտոնական Մոսկվան և Երևանը։
Սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսելուն, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությանը։
Լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են նաև, որ Թեհրանում Գրոսին հանդիպելու է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին:
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում:
Երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է 9 կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, որն ավարտել է իր ծառայությունը՝ որպես Արցախում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:
Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական:
Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու:
Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։
Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 տոկոս: