
Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործության ցուցանիշով առաջինն է

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջազգային նախաձեռնության 2023-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում կազմակերպված հանցագործությունների ցուցանիշով ամենաբարձրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) անդամ 193 երկրների միջև համեմատակններ է անցկացվել՝ կազմակերպված հանցավոր գործողությունների վերաբերյալ։
Նշվում է, որ նախաձեռնությունը ունի նաև գնահատման 1-10 թվային սանդղակ, որտեղ 1-ն ամենացածր ցուցանիշն է, իսկ 10-ն՝ ամենաբարձրը։
Զեկույցի մեջ տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայի 2023-ի ցուցանիշը 2022-ի համեմատ աճել է 0․14-ով՝ հասնելով 7․03-ի։