
ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ևս 2 թուրքական ընկերության նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) որոշել է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք խախտել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կից Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն 5 երկրներից 5 ընկերությունների և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում են նաև 2 թուրքական ընկերություններ այն պատճառաբանությամբ, որ նրանք նպաստել են իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին։
Պաժամիջոցներ են կիրառվել թուրքական հետևյալ ընկերությունների նկատմամբ՝ «Dal Enerji Madencilik Turizm Sanayi» և «Ticaret Anonim Şirketi ile Anka Port İç ve Dış Ticaret İnşaat Lojistik Sanayi Limited Şirketi»։
Պատժամիջոցների մասին սեպտմբերի 14-ին ընդունված մեկ այլ որոշմամբ Վաշինգտոնը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ավելի քան 150 ֆիզիկական անձի և բազմաթիվ երկրների ընկերությունների նկատմամբ՝ Չինաստանի, Հոնգ Կոնգի և Արաբական Միացյալ Էմիրությունների։