«Երևանի կենտրոնում երեք թուրք տղամարդ եմ բռնել տվել. Փաստաթղթերը ստուգելուց հետո, երեք թուրքին էլ տարան դեպի ոստիկանական ավտոմեքենան։ Ձերբակալեցին ու տարան»

Մասիս Փարոսը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր, Երևանի կենտրոնում երեք թուրք տղամարդ եմ բռնել տվել։ Հյուսիսային պողոտայում հավաքվել, բարձրաձայն խոսում էին թուրքերեն։ Մի քանի րոպե հետևեցի, ականջ դրեցի, համոզվելու համար, որ թուրք են։

Նրանցից մեկը զանգահարեց և սկսեց թուրքերեն զրուցել հեռախոսով, բարձրաձայն ծիծաղել։ Այդ պահին լսեցի, ինչպես զրուցակցին ասաց՝ «Էրմենիստան բիզիմդիր» արտահայտությունը։

Մոտակայքում ոստիկանական ավտոմեքենա նկատեցի։ Արագ գնացի դեպի մեքենան, հանձնարարեցի բռնել թուրքերին, ստուգել նրանց ինքնությունը, շատ հնարավոր է, որ զինված էին։

Առաջին ոստիկանը միանգամից գնաց դեպի թուրքերը, երկրորդը շարունակում էր նստած մնալ մեքենայի մեջ։ Ես նրան էլ պարտադրեցի գնալ ծառայակցի ետևից, քանի որ մենակ չէր կարողանա երեքին բռնել։

Փաստաթղթերը ստուգելուց հետո, երեք թուրքին էլ տարան դեպի ոստիկանական ավտոմեքենան։ Ձերբակալեցին ու տարան։ Հիմա տեսնենք պաշտոնական ԶԼՄ-ները կասե՞ն այդ մասին, թե՞ կթաքցնեն իրականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930