Իրանը հերթական անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը

 

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ են ընթանում։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Բաղայիի խոսքով՝ Իրանը պատերազմի «երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի վարել Ամերիկայի հետ»։

«Տեղի է ունեցել բանակցային հարցման ներկայացում, որին ուղեկցել է Ամերիկայի կողմից առաջարկների շարք, որը մեզ է հասել որոշակի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», – հավելել է նա մարտի 30-ի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ներկայում, մինչ Ամերիկայի ռազմական ագրեսիան և ներխուժումը շարունակվում են ամբողջ ինտենսիվությամբ, մեր բոլոր ջանքերն ու հնարավորություններն ուղղված են Իրանի էության պաշտպանությանը։

Նա նաև նշել է, որ Իրանը չի մոռացել «մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում դիվանագիտությանը երկու անգամ հասցված դավաճանությունը»՝ նկատի ունենալով բանակցությունների ընթացքում 2025 թ. հունիսին և 2026 թ. փետրվարի վերջին Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի և առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031