Վրաստանում շրջում է RSV վիրուսը

Վրաստանում մանկահասակ երեխաների ծնողները մտահոգված են ռեսպիրատոր վիրուսի տարածման կապակցությամբ: Այս մասին գրում է Aliq.ge-ն։ Ըստ մանկաբույժների` վարակը հատկապես ծանր է ընթանում մինչև երկու տարեկան երեխաների մոտ:

Վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն աճել են հոսպիտալացման մակարդակը և բարդությունների դեպքերը: Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը բարձր ռիսկային է հատկապես նորածինների համար: Նշված վիրուսի դեմ պատվաստանյութ այս փուլում Վրաստանում գոյություն չունի:

Մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս առավելագույնս նվազեցնել մանկահասակ երեխաների շփումը մեծահասակների հետ՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար:

«Ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսն է այս պահին տարածված, որի մասին չեմ ասի, թե նոր վիրուս է, ուղղակի հիմա սեզոնն է, և այս սեզոնի համար հիվանդացության շատ դեպքեր կան. հիվանդացության մոտ 53%-ը բաժին է ընկնում հենց այս վիրուսին: Բրոնխիոլիտով հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները, որն առաջացնում է ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը, և խոսքը հենց դրա մասին է:

Հիմա հատկապես մինչև մեկ տարեկան երեխաները հոսպիտալացման կարիք ունեն, ոմանք վերակենդանացման բաժանմունքում օգնության կարիք ունեն։

Այս հիվանդության դեմ պատվաստում մեր երկրում չկա, ուստի կանխարգելումը հիգիենիկ պայմանների պահպանումն է: Պետք է խուսափել հիվանդ մարդկանցից, հաճախ օդափոխել սենյակը և խոնավ եղանակով մաքրել կահույքն ու իրերը: Իհարկե, պետք է փոքր երեխաներին մաքուր օդ հանել, բայց անհրաժեշտ է շփումներից հեռու պահել: Տագնապի նշան է, եթե երեխան հրաժարվում է սննդից, հատկապես եթե չի ընդունում մայրական կաթը կամ հրաժարվում է կաթնախառնուրդից. նրանց համար նույնիսկ մեկ բաց թողնված կերակրումը կարող է վտանգավոր լինել:

Այդ պատճառով քթով շնչառության դժվարացումը, եզակի հազը, ասենք՝ ջերմությունը կարող է բարձր չլինել, ինչպես գրիպի ժամանակ, բայց եթե լինի 38 աստիճան ջերմություն, նման դեպքում դիմեք բժշկի, որովհետև տան պայմաններում բրոնխիոլիտի կառավարումը ծնողների համար դժվար կլինի», – ասել է Ցիցիշվիլիի անվան մանկական նոր կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031