Թուրքիան շուտով կունենա հասանելիություն G5 ցանցին
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Թուրքիան կանցնի բջջային ցանցերի 5-րդ սերդնին՝ G5 -ին։ Նախարարը հայտել է, որ այդ մասին մարտի 31-ին պաշտոնակապես կհայտարարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուրալօղլուն նշել է, որ 5G ծառայությունն աստիճանաբար կգործի Թուրքիայի 81 նահանգում և մտադրություն կա երկու տարվա ընթացքում 5G ծառայությունը հասանելի դարձնել երկրի ամեն անկյունում։ Ըստ նրա՝ այդ նոր տեխնոլոգիայի շնորհիվ արմատական փոփոխություններ տեղի կունենան բազմաթիվ ոլորտներում՝ տրանսպորտային ոլորտից մինչև կրթական ու առողջապահական ոլորտ։ Ըստ Ուրալօղլուի՝ 5G ցանցին անցումը Թուրքիան բջջային կապի պատմության մեջ բեկումնային փուլ է լինելու։



