Վահան Կոստանյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգության իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը:

Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:

Տեսանյութեր

Լրահոս