Ադրբեջանի փոխվարչապետից դրական պատասխան ենք ստացել՝ հանդիպման առաջարկի մասով. Մհեր Գրիգորյան

Այսօր ԱԺ բակում լրագրողները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի փոխվարչապետին հանդիպման առաջարկ էր արել, պատասխան կա՞։

«Այո, դրական պատասխան կա, սակայն հանդիպման վայրի, ժամի և ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք։ Օրակարգային հարցեր ենք քննարկելու, խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային հանդիպմանը»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը և հարցին՝ ապաշրջափակումից հետո գործընթացներն իրականացվելու են ՀՀ օրենսդրությա՞մբ, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ միանշանակ այդպես է լինելու, և այդ հարցին բազմիցս անդրադարձել է։

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ճանապարհներին հսկելու ռուսական «ФСБ»-ն, Մհեր Գրիգորյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Նախ՝ եկեք խոսենք «ФСБ»-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինենք, թե ինչի մասին է խոսքը։ Երկրորդը՝ գործառույթի իրականացման մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս