ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Անադոլուն»-ն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով՝ նշում է, որ կողմերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը քննարկվել են Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում:

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում «Ուկրաինայի բարելավման 2023 կոնֆերանսի» շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930