Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում Ալեն Սիմոնյանը ելույթի սկզբում ցավակցել Է սերբ գործընկերոջը՝ մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած ողբերգության առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը նաև իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Նա նկատել է, որ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար փակելու և դրա նպատակների մասին, նախ ասաց՝ Չավուշօղլուն գլուխը պատին է տալիս, ասելով, թե հուշարձանի տեղադրումը սադրանք է։
Նա կարծում է, որ չպետք է այդ ճանապարհին խոչընդոտները կամ խնդիրները դիտարկել, ընդհակառակը՝ պետք է փորձել տևական խաղաղության հասնել:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում է։
Այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին: Հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վաշինգտոնում շատ ուրախ են հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կարևոր քննարկումների համար:
ԱՄՆ-ն կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն իրարից բավականին հեռու են. Սարգիս Խանդանյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի սկսած Երևան-Բաքու գործընթացը Վաշինգտոնում շարունակվում է և, ըստ նախնական ծրագրի՝ այսօր դրա վերջին օրն է: Երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ԱՄՆ-ում, որն ուղղված է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը կրող փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը, շարունակվել է շուրջ երեք օր։
Այսօր երեկոյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների եզրափակիչ փուլը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:
ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելուն։
2023 թ.-ի առաջին եռամսյակում Վրաստան է ներկրվել 40-ից ավելի տարվա 33 ավտոմեքենա, որոնցից 19-ը՝ մարդատար։
Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
Ալիևին դժվար թե փոխենք, բայց Փաշինյանին հեռացնելը մեր ձեռքում է, որքան շուտ ձևավորվի այլընտրանք, այնքան կմեծանա այս վտանգավոր ծուղակից դուրս գալու շանսը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արեւմտյան երկրների ուղղակի աջակցության պաշտոնական ներկայացմանը, ապա դա տեղի կունենա իր ժամանակին․ իրականում ժամանակն արդեն մոտենում է։
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։
168.am–ը մի քանի անգամ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի խմբագրումներին, մասնավորապես, Լաչինի միջանցքի հետ կապված: Բայց առկա պայմաններում հարկ ենք համարում հանրագումարի բերելով, ևս մեկ անգամ ներկայացնել՝ ինչպես դրանք, այնպես էլ՝ հետագա զարգացումներն ու հաջորդած եռակողմ, քառակողմ հայտարարությունները: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խմբագրումները Եվ այսպես՝ Առաջին, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական […]
Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Delphi» 8-րդ տնտեսական համաժողովին անդրադարձել է Թուրքիայում մայիսի 14-ին սպասվող համապետական ընտրություններին:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը նախ ասաց, որ բոլոր ջանքերը պետք է կոնսոլիդացնել և միջազգային հանրության ուշադրությունն ուղղել այս խնդրի վրա։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի շուրջ իրադրության իր «ռազմավարական գնահատականը»:
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից:
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի (Բերձոր) միջանցքում` Հակարիի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից անօրինական անցակետի տեղադրմանը:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: