Վրաստանի քաղաքացիության վերականգնման-պահպանման ժամկետը կերկարաձգվի

Վրաստանի քաղաքացիության վերականգնման և պահպանման համար նախատեսված ժամկետը կերկարաձգվի: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն օրերս պարզեցված կարգով քննարկել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ օրինագծի՝ Վրաստանի քաղաքացիության վերականգնման և պահպանման ժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն կերկարաձգվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Օրենքի նախագծում ասվում է, որ Վրաստանի նախկին քաղաքացիները, որոնք Վրաստանի քաղաքացիությունը կորցրել են այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, նաև այն քաղաքացիները, որոնց վերաբերյալ մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը որոշում չի կայացվել այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու վերաբերյալ, Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման համար դիմելու ժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ից կերկարաձգվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Ընդգծենք. օրինագիծը դեռևս օրենքի ուժ չի ստացել, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն խորհրդարանի վերջնական հաստատումից և երկրի նախագահի ստորագրումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս