Տեղեկատվական դաշտում առավելությունն ակնհայտ կերպով հայամետ հրապարակումների, վերլուծությունների կողմն է. արաբագետ

«Արաբական աշխարհն ուշադրությամբ է հետևում գործընթացներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը ներկայացրեց ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայի հետ կապված՝ արաբական աշխարհի արձագանքները՝ նկատելով, որ դրանք կարելի է տեղավորել երկու հարթությունում՝ պաշտոնական արձագանքներ և տեղեկատվական վերլուծական արձագանքներ.

«Եթե պետական մակարդակում հնչած հայտարարություններն առավելապես դիվանագիտական-քաղաքական հարթությունում են, այսինքն՝ հիմնականում կոչեր են երկու հակամարտ կողմերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալու խնդրի լուծման քաղաքական հարթություն, ապա նույնը չի կարելի  ասել տեղեկատվական դաշտի մասին, որտեղ առավելությունը, ակնհայտ կերպով, հայամետ հրապարակումների, վերլուծությունների կողմն է:

Դա պայմանավորված է նաև Թուրքիայի կողմից ռազմական գործողություններին ուղղակի միջամտությամբ, ինչպես Սիրիայից, Լիբիայից թուրքահպատակ վարձկաններին ռազմադաշտ տեղափոխելու, այնպես էլ` սպառազինությամբ Ադրբեջանին օգնելու հանգամանքով պայմանավորված:

Այս առումով՝ որոշակիորեն, իհարկե, զգացվում է քաթարական մամուլի զուսպ արձագանքը՝ պայմանավորված Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով, իսկ արաբական գրեթե մյուս բոլոր երկրների մամուլի տեսանկյունից՝ գերակշռում են հայամետ հրապարակումները»:

Տեսանյութեր

Լրահոս