Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Իրանի արեւմտյան մասում գրանցվել է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան: Տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:
Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում երկրի և ժողովրդի համար:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս քվեաթերթիկները: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ Թբիլիսիի սակրեբուլո (քաղաքային խորհուրդ) անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը:
Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմա – մարտավարական զորավարժությունները:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։
Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։
Իրանի անհանգստությունը, արտաքին ոչ միաբևեռ ուժերի հանդուրժողականությունը և ակնկալիքները՝ ըստ Սերժ Սարգսյանի
Ոչ միաբևեռ արտաքին ուժերը չեն ավարտել իրենց գործը. սպասում են՝ կապիտուլյանտն իրենցից ում կխաբի. Սերժ Սարգսյան
Վրաստանում կիրակի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլո) ընտրությունների արդյունքներով՝ 11 քաղաքում առաջատարը «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ԿՀԸ տվյալները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է բացահայտել։ Նա, ըստ թուրքական մի շարք աղբյուրների, նշել է, որ քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Վրաստանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի՝ ծովային իրավասության և օդային տարածքի մաքսիմալիստական պահանջները հակասում են միջազգային իրավունքին: Նա հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ վարում է սպառազինման և օտարացման խնդրահարույց քաղաքականություն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բերման էր ենթարկվել հայրենիք վերադառնալուց հետո, բանտում հացադուլ է հայտարարել:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է Իրանի սահմաններին թշնամիների ցանկացած գործողությունից, գրում է IRNA գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել:
Վրաստանում ձերբակալել են թբիլիսյան այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Ադրբեջանն ու Թուրքիան Բաքու հրավիրեցին Իրանի ամենաոխերիմ թշնամուն՝ Իսրայելին, որը Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի հայերին ոչնչացնելու համար Ադրբեջանի զինված ուժերը զինում է մահաբեր և նույնիսկ արգելված զենք-զինամթերքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով:
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:
Առնվազն, իրանցիները կհասցնեն հարվածներ Ադրբեջանին: Ընդ որում՝ իրանցիները խոսում են նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգությունների պարագայում իրենց հակահարվածի մասին: Եթե նման սադրանքներ չլինեն, ապա զորավարժություններով և զորքի տեղակայումով կբավարարվեն իրանցիները: Իրանի վերլուծական դաշտում քննարկվում է վատթարագույն սցենարից մինչև լավագույն սցենարը:
2020թ․ հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին, հայտարարել էր, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
Վերջին օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 751-ով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով հունական նավատորմի համալրման շրջանակներում Ֆրանսիայի հետ կնքված ֆրեգատների (ռազմանավ) պայմանագրին, նշել է, որ իրենք մտադրություն չունեն Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։