Բաժիններ՝

Իրանը հայտարարել է «Մոսսադի» երեք գործակալների ձերբակալման մասին. IRNA

Իրանի Սիստանի եւ Բելուջստանի նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը ձերբակալել է երեք անձի, ովքեր, ինչպես պնդում են, Իսրայելի «Մոսսադ» հետախուզության օպերատիվ աշխատողներ են:

Հունիսի 21-ին այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։ Զահեդան քաղաքի՝ Սիստանի եւ Բելուջստանի վարչական կենտրոնի դատախազ Մեհդի Շամսաբադին լրագրողներին հայտնել է, որ ձերբակալվածների դեմ կան մեծ քանակությամբ լուրջ հանցանշանններ, ուստի նրանք չեն փորձել գանգատարկել իրենց կալանավորումը: Նրա խոսքով՝ այս փուլում շարունակվում են քննչական միջոցառումները, հուլիսի վերջին դատախազությունը կպատրաստի մեղադրական եզրակացություն եւ այն կուղարկի դատարան:

Օպերատիվ աշխատողների նկատմամբ հսկումը կատարել են տեղական հետախուզության աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում: Մեղադրական կողմը համոզված է, որ ձերբակալվածները կատարել են իրանցի միջուկագետ գիտնականների վրա հարաձակումների նախապատրաստման աշխատանք: Մեղադրանքների թվում նաեւ հիշատակվում է գաղտնի տվյալների տարածումը:

Ընթանում է այն անձանց բացահայտման աշխատանքը, որոնք կարող է մասնակից են եղել գաղտնի տեղեկատվության արտահոսքին: Մայիսի 22-ին ISNA գործակկալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցությամբ վնասազերծել է խմբավորում, որն աշխատել է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին: Իրանի իշխանությունները կանոնավորապես իրականացնում են երկրի տարածքում հակակառավարական կազամավորումների բացահայտման գործողություններ: Այսպես, ապրիլի 20-ին իրանական անվտանգության ուժերը հայտարարել են երեք մարդու ձերբակալման մասին, որոնք զբաղվել են ապօրինի գործունեությամբ՝ ի շահ Իսրայելի հատախուզության՝ «Մոսսադի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս