Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, մարտի 30-ի առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։
Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:
Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունն արարողակարգային է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան:
Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը:
Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարելով, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ:
«Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ»:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ժողովների, հանդիպումների, հանրահավաքների և այլ միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների ընդհանուր տևողությունը կազմել է 1300 րոպե։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Ռուհանին Ադրբեջանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս դիվանագետներից մեկին երկրից արտաքսելու որոշման մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» հիմնավորմամբ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել:
Ադրբեջանի իշխանությունները Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանին, ով մարտի 23-ին մեկնել էր այդ երկիր մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով:
Գերմանիայի Ձախերի կուսակցության ծագումով թուրք փոխնախագահ, Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դաղդելենը կարծում է, որ պետք է անմիջապես դադարեցնել եվրոպական զենքերի արտահանումը Թուրքիա:
Ֆինանսների նախարարության ծառայությունների գործակալության կողմից աճուրդի հանված ծառը, որի նախնական գինը 7000 լարի էր, վաճառվել է 20 020 լարիով (մոտ 8230 դոլար):
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր ժամանակահատվածում։
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկնական կքննարկի այն ցուցակի ձեռնարկություններից լոլիկի մատակարարումներ սկսելու հարցը, որը ներկայացրել է Թուրքիան:
Միգուցե Ադրբեջանը ի զորու չէ իսկապես վերադառնալ կառուցողական դաշտ եւ նրան պետք է վերադարձնել: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: