Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 մլն դոլարի նավթամթերք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 մլն դոլարի։
Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է հետևյալ երկրներ.
- Ադրբեջան՝ 15,455 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 6006 մլն դոլար,
- Ռումինիա՝ 3,233 մլն դոլար,
- Հայաստան՝ 1,953 մլն դոլար,
- Լատվիա՝ 942 հազար դոլար,
- Ֆրանսիա՝ 649,9 հազար դոլար,
- Իրան՝ 446,5 հազար դոլար,
- Թուրքիա՝ 183,6 հազար դոլար,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 104,8 հազար դոլար,
- Ղազախստան՝ 84,4 հազար դոլար: