Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Ուզբեկստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական մամուլը։ .
Նշվում է, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարների հետ ևս։
Այնուհետեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար Թուրքիայի ղեկավարը այցով կմեկնի ԱՄՆ։ Սեպտեմբերի 20-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթի ժամանակ կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են ուկրաինական պատերազմը, այս երկրից ցորենի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը, Հունաստանի հետ լարվածությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի ղեկավարը կհանդիպի մի շարք երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ։