Իրանը ԵՄ անդամ պետությունների ռազմածովային և ռազմաօդային ուժերն ահաբեկչական է ճանաչել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական ծանուցմամբ հայտարարել է, որ Եվրոպական միության անդամ բոլոր երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչվում են ահաբեկչական՝ որպես պատասխան քայլ, հայտնում է Pars Today-ը։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան եվրոպական կառավարությունների «անօրինական և անհիմն» գործողությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական ցուցակներում ներառելու համար։

Ըստ Թեհրանի, փոխադարձ միջոցների մասին օրենքի հիման վրա դրա կիրառությունը տարածվել է այն երկրների զինված ուժերի վրա, որոնք հետևում են ԻՀՊԿ-ի դեմ ԱՄՆ-ի որոշումներին՝ ճանաչելով և հայտարարելով նրանց ահաբեկչական կազմակերպություններ։

Եվրամիությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728