Շվեդիան և Գերմանիան կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը
Գերմանիան և Շվեդիան կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին լքել Իրանը, նման հայտարարություններով են հանդես եկել երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները։Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը ամբողջ տարածաշրջանում «չափազանց անկայուն և լարված» իրավիճակով պայմանավորված։ Նախարարությունը զգուշացրել է ճանապարհորդներին ռազմական բախումների վտանգի մասին։
«Ամեն պահի կարող է փակվել օդային տարածքն ու մտցվել չվերթների սահմանափակումներ», – ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերի մասնակցությունից ձերբակալության վտանգի պատճառով։
Շվեդիայի իշխանությունները չեն կարողանա օգնել Իրանից տարհանման հարցում անհրաժեշտության դեպքում, զգուշացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը։
«Շվեդները պետք է լքեն Իրանը հիմա, քանի դեռ կարող են, և ոչ թե սպասեն», – գրել է նախարարը սոցիալական ցանցերում։



