Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը կարող է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլին, որը նախատեսված է փետրվարի 26-ին Ժնևում։ Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, կմասնակցի այս բանակցություններին, ինչպես մասնակցել է նախորդ փուլին, որը տեղի է ունեցել նախորդ երեքշաբթի օրը Ժնևում», – ասել է աղբյուրը։

ISNA-ի տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև միջուկային հարցերի շուրջ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում գտնվող Օմանի դեսպանատանը՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ։

Փետրվարի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Ժնևում փետրվարի 26-ին։ Ալ-Բուսաիդին ավելի ուշ հաստատել է Ժնևում բանակցությունների անցկացման փաստը։

Տեսանյութեր

Լրահոս