Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդ ստանում է գոյատևման նպաստ
Վերջին՝ 2026 թվականի հունվարի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության թիվն աճել է 2%-ով, իսկ 2.7%-ով ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ իրենք աղքատ են և օգնության կարիք ունեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ավելի կոնկրետ, Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, 2026 թվականի հունվարի դրությամբ նպաստ է ստացել 710.26 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպաստառուների թիվը կազմում էր 696.359։
Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ, Սոցիալական ծառայությունների գործակալության բազայում գրանցվածների թիվը, այսինքն՝ նրանց թիվը, ովքեր համարում են, որ աղքատ են և օգնության կարիք ունեն, կազմում է 1 մլն 309.303։ 2025 թվականի հունվարին այդպիսի մարդկանց թիվը կազմում էր 1 մլն 275.118։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում այս պահին բնակվում է 3 մլն 704.500 մարդ։ Հետևաբար, ստացվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդ իրեն աղքատ է համարում, իսկ յուրաքանչյուր 5-րդն ստանում է գոյատևման նպաստ։




