Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ընթացքում լրագրողների շրջանում զոհերի թիվը, նոյեմբերի 19-ի դրությամբ, հասել է առնվազն 48-ի։ Կոմիտեն նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ սկսվել է տվյալների հավաքագրումը, սա հակամարտությունների ժամանակ լրագրողների շրջանում զոհերի ամենամեծ թիվն է։
53-ամյա Խավիեր Միլեյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և այլոք։ Մինչդեռ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Միլեյին շնորհավորելով, նաև նշել է, որ ծայրահեղ աջ թեկնածուի հաղթանակը «տխուր» է Լատինական Ամերիկայի համար։
Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) տվյալների համաձայն՝ Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից վերամշակվող պլաստիկ թափոնների ներմուծման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը։
Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցուցիչ է և անընդունելի»:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հետազոտողները զգուշացրել են, որ հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-26-ը, սպասվում է մագնիսական փոթորիկ: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պնդում է, որ Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ 55 մետրանոց թունել է հայտնաբերել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ուղերձ է հղել աշխարհի հրեական համայնքներին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ամենաթեժ պահին, որն ուղեկցվել է հակասեմական միջադեպերի կտրուկ աճով, գրում է Times of Israel-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի G20-ի վիրտուալ գագաթնաժողովին, հայտնում է «Россия 1» հեռուստաալիքը։
Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի գլխավորությամբ:
Իսրայելի մոտ միջուկային զենքի առկայությունը կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի սրում հրահրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին գրում է mehrnews.com-ը:
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը՝ առանց որևէ արտաքին միջամտության խաղաղության ճանապարհ հարթելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Գազայի հատվածի հետ կապված արտաբերել է «ցեղասպանություն» եզրույթը։
Իրանը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Իսրայելի պատերազմն ավելի ընդլայնվի Գազայի հատվածում, սակայն տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի որդեգրած մոտեցումը պատերազմի ընդլայնումը միանգամայն հնարավոր է դարձնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Միացյալ Նահանգները, Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են մարտերի հնգօրյա դադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելուն: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով դիմելու է անհրաժեշտ մարմիններին և այս հարցը կիսատ չի թողնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ընդհանուր ժողովում։
Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Այս գնահատականը տրվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի պաշտոնյաներն այցելել էին հիվանդանոց, որն իսրայելական ուժերի կողմից հարձակման էր ենթարկվել այս շաբաթվա սկզբին:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը դիտվում է դաշինքի վերջնական ընդլայնման քայլ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Աղբյուրը նշում է, որ 2022-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան զենքի էմբարգոյի վերացման և երկու երկրների կողմից «ահաբեկչական» կազմակերպություններ որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ […]
Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ դիտարկումները ցույց են տվել, որ Ալթմանը միշտ չէր, որ անկեղծ էր խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարում էր իրեն կատարել իր պարտականությունները: Կառավարման մարմինը այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը:
Ամերիկացի գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկն արդեն մի քանի օր է՝ քննադատության է ենթարկվում հրեա առաջնորդների, Սպիտակ տան եւ գովազդատուների, այդ թվում Disney եւ Apple ընկերությունների կողմից՝ այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին իբր աջակցել էր դավադրության հակասեմական տեսությանը, տեղեկացրել է NBC News-ը։
Աղբյուրը նշում է, որ Կոլորադոյի դատարանի որոշումը հետևում է մի քանի այլ նահանգների դատարանների նմանատիպ որոշումներին, որոնք նույնպես Թրամփի անունն ընտրական քվեաթերթիկում պահելու վերաբերյալ վճիռ են կայացրել:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան Արման Աբովյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար և ինչը կարող է հանդիսանալ վարորդական իրավունքի վկայականը փոխելու պատճառ: «Ալիք Մեդիա»-ն հիմնվելով Վրաստանի սպասարկման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը՝ ներկայացնում է վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը/քայլերը: Վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար սեփականատերը պետք է գործակալություն ներկայացնի. ID քարտ, գործող վարորդական իրավունքի վկայական, առողջական վիճակի մասին հաշվետվություն (IV […]