Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Կանադայի միջազգային առևտրի դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի, Վիետնամի, Հարավային Կորեայի և Չինաստանի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ այդ երկրներից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը երկրի շուկա են մտնում դեմպինգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեմպինգը մի երկրից մեկ այլ երկիր ապրանքի արտահանումն է ավելի ցածր գներով, քան առկա է երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։

Ընդգծվում է, որ վերոհիշյալ 4 երկրից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը կարող է վնաս հասցնել տեղական արդյունաբերությանը։

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031