ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին

Աբու Դաբիում հուլիսի 10-ին տեղի ունեցած Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարելի է դիտել որպես կարևոր քայլ՝ ուղղված մարտին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունների ամրապնդմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունը ողջունում է այսպիսի երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են եղել։

«Մենք հիշում ենք մարտ ամսվա պայմանավորվածությունը և այն գնահատում ենք որպես դրական զարգացում։ Ներկա հանդիպումը ևս կարելի է համարել այդ ուղղությամբ առաջընթաց։ Գլխավոր քարտուղարը շարունակաբար ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին», – նշել է Դյուժարիկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031