
Վարչապետը անուղեղ մարդ ա. եթե Մեղրին հանձնվեց, թեկուզ մի փոքր ճանապարհ, ուրեմն Հայաստանի վերջը էկել ա… Ալիևը ծնված չի եղել, ես ծնված եմ եղել.Մեղրիի «Հին թաղեր»-ի տղամարդիկ
Մեղրիի «Հին թաղեր»-իտղամարդիկ ամեն երեկո հավաքվում են թաղամասի զրուցարաններից մեկում, արդեն ավանդույթ դարձած խաղերը խաղում, քաղաքական թեմաներ քննարկում։
Մեր նկարահանման պահին զրուցարանում թաղամասի բնակիչներից երկուսին հանդիպեցինք։
Մեզ հետ զրույցում տղամարդիկ սրտնեղեցին, որ Մեղրին, լինելով Հայաստանի կարևորագույն նշանակության քաղաքաներից մեկը, անտեսված է օրվա իշխանությունների կողմից։
Բնակիչների խոսքով՝ գործող նախարարները տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում Մեղրի, այն էլ՝ ամռանը՝ ոչ թե քաղաքի ու իրենց խնդիրներին ծանոթանալու, այլ ուտել-խմելու, լավ ժամանակ անցկացնելու համար։
Ձմռան ամիսներին Մեղրին ընդհանրապես մոռացության է մատնվում։
«Հայ-իրանական սահմանով տեղափոխվող բոլոր բեռները Մեղրիով են անցնում, բայց ամենաթանկ ապրանքը մեղրեցիներն են գնում, քանի որ բոլոր մթերքները Մեղրիից Երևան են հասցնում, հետո նորից վառելիք ու ռեսուրս են ծախսում, Մեղրի հասցնում»,– ասում է մեր զրուցակիցներից ավագը՝ Անդրանիկ պապը։
«Եթե Մեղրին հանձնվեց, թեկուզ մի փոքր ճանապարհ, ուրեմն Հայաստանի վերջը էկել ա… Ալիևը ծնված չի եղել, ես ծնված եմ եղել, չեմ լսել, մեր պապերից էլ չեմ լսել, որ իրանք մեր հողերում բան ունենան: Ադրբեջանցին, որպես ազգություն գոյություն չի ունեցել…Ցիգանի պես ցեղ են եղել… Վարչապետը քարտեզ չի տիրապետում, չգիտի… Էս կառավարությունից շատ դժգոհ ենք… Վարչապետը անուղեղ մարդ ա… Վախենում ա, էդքան միլիցա պահում ա՝ ո՞ւմ համար, ինչի համար, չգիտի՝ ոնց ղեկավարի…»,-ասում է նրանցից մեկը:
Տնտեսությունից մինչև անվտանգային, հարցեր, ամենուր քաոս է։ Անաստասին առավել մտահոգում է օրենսդիրում իշխանության և ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը։
«Չկա մեկը, որ էս բոլորին բարիշացնի, ի վերջո, բոլորս մեկ հայ ենք»,- զարմանում է նա։