Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 118.000 դոլարը

Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել և թարմացնել նոր պատմական առավելագույն ցուցանիշը՝ շնորհիվ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մեծ պահանջարկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթներին աջակցող քաղաքականության։

Այս մասին հաղորդում է Trading Economics-ը։

Հուլիսի 11-ի սակարկությունների ժամանակ Բիթքոինի արժեքն աճել է 4%-ով՝ հասնելով 118 200 դոլարի։ Տարվա սկզբից դրա գինը բարձրացել է մոտ 26%-ով, իսկ վերջին տասներկու ամիսների ընթացքում՝ ավելի քան կրկնապատկվել։

Ներդրողները ուշադիր կհետևեն հուլիսի 14-ին սկսվող առաջիկա «կրիպտո շաբաթին»։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ ԱՄՆ օրենսդիրները կքննարկեն թվային ակտիվների կարգավորման վերաբերյալ մի քանի կարևոր օրինագիծ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031