Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Պետական եգիպտական գազային հոլդինգային ընկերության (EGAS) կողմից ստորագրված համաձայնագրերը նախատեսում են 10 հորատանցքի փորում՝ նախարարության կողմից հետախուզման և արդյունահանման աշխատանքներն ակտիվացնելու ջանքերի շրջանակում։
Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
2020 թվականի նոյեմբերից ասում էին՝ սպասեք, անհետ կորածները կգան. ստեցին… արդեն 5 տարի. Ավետիսյան
Այսօր բռնի անհետացած անձանց միջազգային օրն է։ Այս առիթով անհետ կորած տղաների ծնողների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում անհետ կորած տղաների ծնողները ոչ միայն ներկայացրեցին իրենց պատմությունները, այլև իրավական առումով մասնագետները ցույց տվեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծեն պատկան մարմինները։
Ադրբեջանը փակում է միջազգային գրասենյակները. մտահոգիչ է միջազգային գանգատների հետքաշումը. Թաթոյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի՝ Մոսկվայի՝ Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մասին նրա խոսքերի պատճառով։
Հարավկորեացի ռեփեր PSY-ն (իսկական անունը՝ Պակ Չե Սան), որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2012 թվականի իր «Gangnam Style» հիթով, ձերբակալվել է Սեուլում։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ Գազա քաղաքի զանգվածային տարհանումն անհնար կլինի ապահով իրականացնել, մինչ Իսրայելը խորացնում է իր հարձակումը։
Հրդեհը տեղի է ունեցել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում:
Գերմանիան արդեն գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ֆրանսիական LCI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ռուսական ուժերը վերջին շաբաթների ամենախոշոր օդային հարձակումներից մեկն են իրացրել՝ 537 անօդաչու թռչող սարք և 45 հրթիռ ուղարկելով Ուկրաինայի տարբեր թիրախների վրա։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերսկսելու հետաձգման պլանը «լի է անիրական նախապայմաններով», հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին:
Ուրբաթ օրը Իրանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։
Սոչիի միջազգային օդանավակայանի ժամանակավոր սահմանափակումների պատճառով ուշանում են մի շարք ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները, «Ինտերֆաքսին» հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ուկրաինական զինված ուժերը հաղորդել են, որ գիշերը հարվածել են Ռուսաստանի Կրասնոդար և Սիզրան քաղաքների նավթավերամշակման գործարաններին։
Նախարարությունից նշել են, որ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը:
ԱՄՆ-ն և Ուկրաինան սեպտեմբերին կորոշեն, թե ռեսուրսների գործարքի շրջանակներում որ ընկերություններն առաջինը կստանան գումար համատեղ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևին, ով մեկնաբանություն է տվել գործակալությանը։
Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվր քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դատախազությանը։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություները չեն ոտնահարի որևէ երկրի իրավունքները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար։
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց վճռականորեն կդիմակայի ցանկացած ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։
79-ամյա գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանի մոտ սրվել են առողջության հետ կապված խնդիրները. նա դիմել է բժիշկների օգնությանը։
«Ակցիան լինելու է լուռ, քանի որ ամեն ինչ հայտնի է, ասված է, ամեն ինչից ով որ պետք է` տեղյակ է, և այդ լռության մեջ ոչ թե ասելիքի բացակայությունն է, այլ ցավ, համառություն և մեր պայքարը շարունակելու վճռականություն։ Իսկ թե ինչու եմ միայնակ անում, քանի որ կարծում եմ, որ կարող ենք օրինակ ծառայել, որ այս պաքարը պարտադիր չէ, որ պահանջի հազարավոր միտինգավորներ, պիկետներ, ցույցեր, և այն պետք է իրականացվի յուրաքանչյուր անձի, անհատի մակարդակով, ով հավատարիմ է իր արժեքներին, սիրում է իր հայրենիքն ու չի ուզում ապրել նվաստացած, ինչպես նաև չի անտեսում մեր մյուս հայրենակիցների ողբերգությունը, անազատությունը, կորուստները»,- տեսանյութում ասաց նա։
Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
ԱՄՆ-ն նավեր է տեղակայում Վենեսուելայի ափամերձ ջրեր՝ Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու գործողության շրջանակում։
ԱՄՆ-ն թույլ չի տա Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին և մոտ 80 այլ պաղեստինցիների հաջորդ ամիս մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային:
#ՀԻՄԱ․ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ Է․ #ՈՒՂԻՂ
ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքներին մասնակցելու շահագրգռվածություն են տեսնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։