
Ֆրանսիայում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող դեռահասի

Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի տղայի՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien թերթը։
«Նա կասկածվում է ԻԼԻՊ-ի անունից մի քանի թիրախների՝ դպրոցների, դեսպանատների, լրատվամիջոցների դեմ բռնի գործողություններ պլանավորելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սուննի ծայրահեղական խմբավորմանը հավատարմության երդման թերթիկը, որում հայտարարվում է «անհավատներին» ոչնչացնելու մտադրության մասին: