Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կորցրել» է Ռուսաստանը և Հնդկաստանը «մռայլ» Չինաստանի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, կարծես, «կորցրել է» Ռուսաստանը և Հնդկաստանը՝ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման պատճառով, և մաղթել է երեք երկրներին «բարգավաճող ապագա»։

«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը և փոխանցեցինք նրանց մութ Չինաստանին։ Մաղթում եմ նրանց միասնական և բարգավաճող ապագա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկացի նախագահը գրառմանը կից հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930