Բաժիններ՝

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական նավթի գնումները

Հնդկաստանը նավթի գնումների վերաբերյալ որոշումներ կկայացնի՝ ելնելով իր պահանջներից: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը։

«Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել։ Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ գնել մեր պահանջարկը բավարարելու համար։ Եվ մենք ինքներս ենք որոշում, թե ումից գնել նավթը», – նախարարի խոսքն է մեջբերում The Economic Times հրատարակությունը։

Չինաստանը և Հնդկաստանը ռուսական նավթի ամենախոշոր գնորդներն են։ Օգոստոսին Վաշինգտոնը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներմուծվող հնդկական արտադրանքի նկատմամբ՝ դա պայմանավորելով Հնդկաստանի կողմից ՌԴ-ից նավթի շարունակական գնումներով: Այսպիսով, Հնդկաստանից ապրանքներն օգոստոսի 27-ից ի վեր ենթարկվում են 50%-ի չափով մաքսատուրքի, եթե հաշվի առնենք ավելի վաղ սահմանված 25% մաքսատուրքերը։

Հնդկաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գործողություններն «անարդարացի են, չհիմնավորված և ոչ խելամիտ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930