Բաժիններ՝

Ուկրաինայում հազարավոր օտարերկրյա զինծառայողներ կտեղակայվեն. Զելենսկին հանդիպել է Կոշտայի հետ

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է երկրում հազարավոր օտարերկրյա զորքերի տեղակայումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժհորոդում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ես չեմ խոսի թվի մասին, բայց կարևոր է, որ մենք այս ամենը քննարկում ենք: Այո, դա, միանշանակ, կլինի հազարավոր: Եվ սա փաստ է, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին», – Զելենսկու խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Նա նաև ընդգծել է, որ Կիևը Մոսկվայից ազդանշաններ է լսում, որ նրանք արդեն ընդունում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը:

«Ցավալի է, որ նրանք այս իրողությունն այսքան ուշ են ընդունում», – նշել է նա

Իր հերթին, Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ չնայած Հունգարիայի վետոյին՝ Եվրամիությանը Կիևի անդամակցության բանակցությունները շարունակվում են և պետք է շարունակվեն:

«Պետք չէ սպասել Հունգարիային, որովհետև Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է, դա անվիճելի է», – Կոշտայի խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ այժմ հարկավոր է միաժամանակ երկու բան անել՝ պայքարել հանուն խաղաղության և առաջ շարժվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության՝ շատ պահանջկոտ բանակցություններում:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը չի կարողանում անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ միայն Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Բուդապեշտը վետո է դրել բանակցությունների մեկնարկի վրա։

Միևնույն ժամանակ, Լիտվան վերջերս առաջարկել է անդամակցության բանակցություններ սկսելու ծրագիր՝ առանց Հունգարիայի համաձայնության։ Վիլնյուսի գաղափարի համաձայն՝ բանակցությունների տեխնիկական մեկնարկը կարող է իրականացվել դաշինքի 26 անդամ պետությունների մակարդակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930