Թուրքիայի զինծառայողները մասնակցել են նաև 2023թ. Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիայի՞ն»

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում տեղի է ունեցել «Հաղթանակի իրավունքը» խորագրով միջոցառում՝ նվիրված 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված ադրբեջանական «հակաահաբեկչական օպերացիայի» 2 տարվան:

Ուշագրավ է, որ միջոցառման մեկնարկը տրվել է Ադրբեջանի պետական հիմներգով և «Անկախության քայլերթ» անվանումով Թուրքիայի օրհներգով, այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգել են «թյուրքական աշխարհի» շեհիդների հիշատակը:

Ավելին, միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության վետերանների և շեհիդների ընտանիքների հարցերով զբաղվող վարչության ներկայացուցիչներ և թուրք ու ադրբեջանցի շեհիդների ընտանիքներից կազմված պատվիրակություն: Այսինքն, փորձ է արվում կապ ստեղծել թուրք և ադրբեջանցի շեհիդների ընտանիքների միջև:

Կարդացեք նաև

Ստացվում է՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիային» և՞ս Թուրքիան մասնակցություն են ունեցել թուրք զինծառայողները և անգամ շեհի՞դ դարձել, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

Իսկ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած բլոկադայի պատճառով հյուծվածությանը, ՊԲ զինծառայողներն ու սպաները դիրքերում կռվել են մինչև վերջ՝ թշնամուն պատճառելով մի քանի տասնյակ, գուցե՝ ավելի քան հարյուր մարդկային լուրջ կորուստներ:

Ի դեպ, Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել էր, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, ով վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմ են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել: Այսինքն, Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել Արցախի դեմ հարձակումը, որի համատեքստում էր Լաչինի միջանցքի փակումը, այնուհետև՝ տոտալ շրջափակումը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հավաքել և հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի և անհայտ կորածների 265 հոգանոց ցուցակ՝ անուն առ անուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930