Առիթ ունեցել ենք նշել, որ, մեր տեղեկություններով, Արևմուտքը պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝ երկրի ներսում ստանալ հավել յալ լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրն» անխոչընդոտ ստորագրելու համար:
Աշխարհի տարբեր մասերում շարունակվում են բորբոքվել հակամարտությունները։ Որոշ տարածաշրջաններում նույնիսկ հակամարտությունների կծիկներ են առաջացել, որոնք կարող են հանգեցնել խոշոր մասշտաբով տարածաշրջանային բախումների՝ բազմաթիվ կողմերի՝ այդ թվում և արտատատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ։
Իրականում՝ նրանք այդ անձին հանձնել են մի մարդու, ում նկատմամբ ֆինանսական պարտքեր են ունեցել։ Տուժածից խլել են անձնագիրը, արգելել են շփվել ընտանիքի հետ, նա ենթարկվել է բռնության ու մշտական հսկողության։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանը զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել The New York Times թերթին տված հարցազրույցում։
Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ հավակնություններ չունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։
Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել: «Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin […]
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների հունվարի 22-ից ի վեր առաջին անգամ նվազել մինչև 78 դոլար մեկ բարելի դիմաց:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդրադարձել է 2023-ին Թուրքիայի կողմից իրականացված արտահանումների և 2024-ի հունվարին գրանցված մեկնարկային ծավալներին:
Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։
ՀԱՄԱՍ արմատական շարժումը նախնական համաձայնություն է տվել Գազայի հատվածում Իսրայելի հետ երկրորդ զինադադարին և պատանդների, գերիների փոխանակման առաջարկին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը։
Հարավկորեացի զինվորականներն ընդգծել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և իրենց գործողությունները համակարգում են ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ին հսկելու համար։ Զինված ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, վարժական արձակումներ է իրականացնում՝ զենքի ճշգրտությունը բարելավելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։
Ադրբեջանում մշակվում է հայկական լեռնահանքային հանքավայրերի քարտեզ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է Կարիբյան ավազանի առաջին երկիրը, որն սկսել է խրախուսել ձեռնարկություններին քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել աշխատակիցների համար: Այս մասին հաղորդել է Pagina 12 պարբերականը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար հերթական անվտանգային նախազգուշացումն է տարածել՝ հայտարարելով, թե մեղմացնում է սահմանափակումները։ Տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչն արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։
Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքով հարված էր հասցվել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմակայանին, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ Իրանը հայտարարել է, որ առնչություն չունի այդ հարձակմանը։
Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդը. Աստված սա մեզ չի ներելու։
ՏԱՍՍ-ը նաև նշում է, որ ըստ իրանական Student News Network (SNN) հեռուստաալիքի` Դամասկոսի հարավային արվարձանի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը:
Ռուսաստանը կողմ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը միության միջկառավարական խորհրդի նիստում։
«Բայց եթե ընդդիմությունը չկազմակերպվի և այս հնարավոր հանրաքվեն չդարձնի նրան անվստահություն հայտնելու միջոց, նա Սահմանադրական հանրաքվեի տապալման, այլընտրանքի պարագայում ունի պլան բ՝ հնարավոր պատերազմի ռիսկերի պատասխանատու կնշանակի հայ ժողովրդին»։