ԱՄՆ-ում ներքին իրավիճակն այնքան է լարվել, որ հնարավոր է քաղաքացիական պատերազմի բռնկվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը չորեքշաբթի հավանություն է տվել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։
Իսպանիայում Վալենսիայի շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 155-ի:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։
«Պետականություն ունեցող մարդկանց չեն բացատրում՝ հարկեր վճարե՞լ, թե՞ ոչ: Այն, ինչ բոլորս պետք է անենք, ասում են՝ ով հարկ է վճարում՝ հերոս է. ծիծաղելի է: Այն ժամանակ բանակ գնացող մարդիկ հերոս էին, բա ինչո՞ւ զինվորներին հերոս չեն ասում: Այն մարդիկ, որոնք կյանք են տվել այս հայրենիքի համար, հերոս են, բա ինչո՞ւ հերոսի նման չեք վերաբերվում «Եռաբլուրին», նկարներին էլ գնում՝ ներկ եք լցնում: Դա հասարակության բա՞ն է»:
Ամերիկան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջմղումը ՀՀ իշխանությունների կողմից չի դառնում առաջնահերթություն, բնականաբար, դա կանդրադառնա հարցի միջազգային ճանաչման վրա՝ այդ գործընթացն ավելի կդանդաղի։
Պետությունը վերացումը սկսվում է ազգային ինքնության վերացումով, ինչով և զբաղված է Հայաստանի իշխանությունը, որը մի կողմից՝ փորձում է դատարկել հանրային հիշողությունը (Միրզոյանի հայտարարությունը դրա խտացված արտահայտություններից է) և լցնել ստամոքսը («Այստեղ հաց, այստեղ կաց», ուտելիքի պաշտամունքի փաշինյանական, ՔՊ-ական այլ կարգախոսներ)։
Միջազգային հարաբերություններում ճիշտ բան անելը հաճախ կարող է դժվար թվալ, հատկապես, երբ վտանգված են ռազմավարական շահերը, սակայն Իսրայելը հայտնվել է նման իրավիճակում, և դա ոչ մի առնչություն չունի պատերազմի հետ, որը ներկայում կլանում է մեր մտքերը։ Դրա մասին գրում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի նախկին խորհրդական Նադավ Թամիրն իսրայելական Ynet կայքում հրապարակված իր հոդվածում։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի միջազգային իրավունքի համաձայն ինքնապաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության բաժնետիրական ընկերության (TAI) կենտրոնակայանում մասնակցել է «T625 GÖKBEY» ուղղաթիռին նվիրված արարողությանը։
Իսրայելական ՇԱԲԱԿ-ը (Անվտանգության ընդհանուր ծառայությունը) և ոստիկանության համատեղ հայտարարություն է հրապարակել հերթական հավաքագրված իսրայելցիների նույնականացման վերաբերյալ, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Իսրայելում ամուսնական զույգ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գործոնները բազմազան են, բայց սովորաբար նման գնահատական մշակվում է՝ առաջին հերթին հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը և նրա զարգացման միտումները:
Սերբիայի փոխվարչապետն ասել է նաև, որ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին գազի մատակարարման և Սերբիայի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար։
Իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 30 պաղեստինցի է զոհվել Գազայում՝ հիմնականում հյուսիսում, որտեղ հարվածների է ենթարկվել հիվանդանոցը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
Երևանն ու Բաքուն շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարի հարցազրույցը Telecinco հեռուստաալիքին։
ՀՀ նախագահի հրամանագրով, Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր դեսպան է նշանակվել։ Այս մասին ՀՀ նախագահը հրամանգիր է ստորագրել:
Իսլամական Հանրապետությունում Գերմանիայի քաղաքացու մահապատժից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել փակել իր տարածքում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը։
ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարելով, թե պատրաստ են արդեն իսկ համաձայնեցված բովանդակությամբ ստորագրել Երևան-Բաքու համաձայնագիրը, այսօր հայտարարում են, թե մնացած կետերը համաձայնեցնելու հնարավորություն են տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն է տեսնում։
Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունը վարչությունը (Россельхознадзор) հայտնել է, որ ՌԴ-ն սկսել է կարագ ներկրել Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:
Հրատարակությունը հաղորդում է, որ վարչապետ Իսիբան կհայտնի Չինաստանի հետ կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատելու և բարդ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու իր մտադրությունը։
«Քոնգ Ռեյ» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Ֆիլիպինների մոտ, հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 29-ին ուժգնացել է՝ դառնալով թայֆուն
Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց. նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացրեց դիրքորոշում, որը խիստ նման է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երկարամյա դիրքորոշումներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։