Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ Բաքվի ժամանակով ժ. 05:13-ին, Շեքի քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ Օղուզի շրջանում, տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը արմատապես փոխել է այդ երկրում իրադարձությունների զարգացման ընթացքը:
Թուրքիայում կիրակի օրը հողին էին հանձնում շաբաթ օրը Անկարայում խաղաղության ցույցի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերին: Հազարավոր ողբացողները հավաքվել էին Անկարայի քաղաքամերձ գերեզմանոցի տարածքում և Ստամբուլում: Մի շարք քաղաքներում շարունակվում են խաղաղության համար կարգախոսներով ցույցերը:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանն ու արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խիստ քննադատության են ենթարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:
Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է լուրջ հետևություն անի այս միջադեպից։
ՌՀՄ-ն նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական և հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, ազգամիջյան ներդաշնակության զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և հանդուրժողականության սկզբունքների խթանմանը:
«Հաշվի առնենք, որ ՌԴ ի հետ ռազմավարական սերտ համագործակցությունը Թուրքիային անհրաժեշտ է Արևմուտքի իր հզոր դաշնակիցների հետ հարաբերություններում ուժերի բալանսի հավասարակշռման համար։ Իսկ նշված ալտերնատիվ տարբերակները եթե նույնիսկ տնտեսական առումով չզիջեն ՌԴ ի հետ իրականացվող ծրագրերին, ապա իրենց քաղաքական նշանակությամբ անհամեմատելի են»:
Եղբայրների վրայից հանվել են կոռուպցիայի մեղադրանքը, սակայն անցած տարի նրանք դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման, երբ դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել գանձարանից 1 մլն դոլար հափշտակելու մեջ:
Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը միայն հանգեցնում է այդ երկրում ճգնաժամի ձգձգմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միկայել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ ՖՄԿ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հարցում: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մանրամասներ է նարկայացրել համաժողովի աշխատանքների և արդյունքների մասին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա համագործակցության ընդլայնումը:
Վրաստանում կատարված հարցումները ցույց են տվել, որ երկրի խորհրդարանը պետք է գտնվի ոչ թե Քութայիսում, այլ Թբիլիսիում, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Վերջին շրջանում մեծացել է անկայունությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այսպես է APA գործակալության հարցին պատասխանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նա ընդգծել է, որ հարկավոր է քաղաքական ուշադրություն դարձնել այդ հարցի վրա:
Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ:
Այսօր առավոտյան Սումգայթիում ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Meydan TV-ի լրագրող Այթեն Ֆարհադովային (Ալեքպերովա), հայտնում է haqqin.az-ը: Այս մասին գործակալությանը հայտնել էր լրագրողներից մեկը:
Իմ և տիկին Ժանի միջև կայացավ բավական ջերմ հանդիպում, բովանդակալից զրույց, որի ընթացքում մենք ամփոփեցինք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի արդյունքները։ Կարող ենք ասել, որ այդ համաժողովը հաջողված էր, արդյունավետ էր բովանդակությամբ, այն փաստաթղթերով, որ ընդունվեցին համաժողովի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 6-ին կայցելի Վրաստան:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) իր թուլության ու թուլակամության պատճառով է որոշում կայացրել չգնալ Ադրբեջան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան անհայտ անձինք քարեր են նետել Ստամբուլի «Գում Գափու» թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի շենքի ուղղությամբ:
2015թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է տնտեսագետ Անգուս Դիթոնին Փրինսթոնի համալսարանից: Մրցանակը գիտնականին շնորհվել է սպառողական, աղքատության ու սոցապահովման անալիզի համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայում շարունակվում են կառավարական զորքերի հարձակումները: ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրում են լուրջ կորուստներ ու փրկվում են փախուստով՝ թողնելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք իրենց տեղակայման նախկին վայրերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել:
ԱՄՆ-ը գիտեր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերել ռազմական օգնություն, այդ իսկ պատճառով ԴԱԻՇ-ի դեմ ռուսական ռազմական ավիացիայի օպերացիան Վաշինգտոնի համար անսպասելի չէր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
«Մեզ հարկավոր է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորում՝ հիմնված բանակցությունների վրա: Ես ոգևորված եմ այն բանով, որ կրակի դադարեցման ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, որ ծանր սպառազինությունները հետ են քաշվում, որ ընտրությունները հետաձգվել են»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի քննչական մարմինները Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ կասկածում են ԴԱԻՇ-ի զինյալներին:
Թուրքիան երկրորդ Սիրիա չի դառնա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն TNV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանաբնակ հայտնի հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Ա
«Մի՞թե դու իրոք հավատում ես, որ այս երկրում կքվեարկեն զվարճալի անունով, Հարավային Չիկագոյից սերող սևամորթ տղամարդուն օգտին: Դա բացառվում է, դա ուղղակի խելագարություն է», – հայտարարում էր Օբաման:
ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղի կունենա այս աշնանը:
ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգն ստացել են վնասվածքներ Աֆղանստանում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, աղետի ենթարկված բրիտանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Reuters-ը: