Բաժիններ՝

Թրամփը մեկ տարով երկարացրեց Մերձավոր Արևելքի իրադրության պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել էՄերձավոր Արեւելքում ահաբեկչական ակտիվության պատճառով արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր նախագահ Բիլ Քլինթոնի օրոք 1995 թվականին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ահաբեկիչների ակտիվությունը շարունակում է սպառնալ Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: Այդ պատճառով 1995 թվականի հունվարի 23-ին հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ դրանից հետո ընդունված լրացուցիչ միջոցները պետք Է գործեն 2019 թվականի հունվարի 23-ից հետո»,- ասված է հայտարարության մեջ:

«Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը՝ արտասահմանում ահաբեկչիների սպառնալիքի պատճառով, որոնք սպառնում են վիժեցնել խաղաղ գործընթացը Մերձավոր Արեւելքում»,- նշել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս