
Թրամփը կարող է ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով: Հունվարի 16-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Ենթադրվում է, գրում է թերթը, որ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլին, որը հունվարի 17-ին ժամանում է Վաշինգտոն, այդ այցի շրջանակներում կընդունի Թրամփը:
Հրապարակման մեջ շարադրված տեղեկություններին համապատասխան, ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին:
Որպես այդ բանակցությունների կազմակերպման «առավել հավանական» վայր թերթը, ինչպես եւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ, նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թվականին կայացել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: