Բաժիններ՝

Մեյը համախմբման կոչ է արել քաղաքական ուժերին՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքներն իրագործելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել բոլոր կուսակցությունների համախմբման կոչով, որպեսզի կենսագործեն Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները։

«Եկել է համախմբվելու ժամանակը՝ ազգային շահերն անկյունաքար դարձնելու եւ հանրաքվեի արդյունքները կենսագործելու համար»,- հայտարարել է վարչապետն ազգին հղած ուղերձում:

Դրանից առաջ խորհրդարանում քվեարկություն է անցկացվել կառավարությանը վստահության քվե հայտնելու, որը նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը: Վստահությանը դեմ է քվեարկել 306 պատգամավոր, կողմ՝ 325 խորհրդարանական:

Ուղերձում Մեյը նշել է, որ մտադիր է «մոտ օրերս հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ»: Վարչապետը հայտնել է, որ արդեն այդ հարցերը քննարկել է մի քանի կուսակցությունների հետ, սակայն իր գլխավոր ընդդիմախոսը՝ Ջերեմի Քորբինը, հրաժարվել է քննարկումից, հաղորդել է«Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031