
Բելգիայում սիրիացուն հինգ տարվա բանտարկության են դատապարտել ահաբեկչություն նախապատրաստելու համար

Բելգիայի Շառլեռուայի դատարանը հինգ տարվա բանտարկության է դատապարտել սիրիացի փախստականին, որը մեղավոր է ճանաչվել Բելգիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Ընկերության տվյալներով՝ Մուկրոն քաղաքի բնակիչը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարին ինքնաշեն պայթյուցիկ սարք է փորձարկել իր տան այգում:
Սիրիացին Բելգիայի իրավապահ մարմինների հսկողության տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը նրանց տեղեկացրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նրա կապերի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: