Թուրքիայում 10 մարդուց 7-ը ակտիվ ինտերնետ օգտագործող է
Թուրքիայում ամեն 10-րդ քաղաքացին ակտիվ ինտերնետ օգտագործող է: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի` հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Օմեր Ֆաթիհ Սայանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը գնալով ավելանում է:
Google Türkiye-ի և Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության միության» կազմակերպած միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Սայանը նշել է, որ երկրում 4.5G ցանց ներդրվելուց հետո զգալիորեն բարձրացել է ինտերնետ կապի որակը:
Թուրք նախարարի տվյալներով երկրում 3G ցանցի բաժանորդների թիվը 8.5 մլն է, իսկ 4.5 G ցանցից օգտվողների թիվը հասնում է 69 միլիոնի: