Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակվել են երկրի ռազմական արդյունաբերության մասին տվյալներ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է։

Նշվում է նաև, որ 2018.-ին իրականացված որոշ նախագծերի արդյունքում նախատեսվում է այդ ցուցանիշն ավելի մեծացնել։

Ցամաքային և օդային ուժերի սպառազինության համար անհրաժեշտ տեխնիկայի արտադրության մեջ առաջնային տեղ են զբաղեցնում Altay տանկերը և Atak ռազմական ուղղաթիռները։

Թուրքիան նախատեսում է ավելի զարգացնել անօդաչու թռչող սարքերի, լազերային զենքերի, հրթիռային համակարգերի, ռադարների արտադրությունը։ Մշակվել է նաև ինքնակառավարվող ցամաքային սարքերի արտադրության նախագիծ։

Հրապարակման մեջ, սակայն, չի նշվում, թե որ սպառազինություններն են բացարձակ տեղական արտադրության, իսկ որոնք՝ համատեղ արտադրության արդյունք։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031