
Ֆրանկ Էնգելն ընտրվել է Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նախագահ

Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: Այս մասին հայտնում է rtl.lu կայքը:
Ֆրանկ Էնգելը կուսակցության նախագահ է ընտրվել՝ հավաքելով ձայների 54 տոկոսը: Նրա մրցակից Սերժ Վիլմսը ստացել է ձայների 46 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է կուսակցության 536 պատվիրակ:
Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել Էլիզաբեթ Մարգը և Ստեֆանի Վեյդերտ: Ֆելիքս Էյշենը պատվիրակների 93 տոկոսի համաձայնությամբ ընտրվել է կուսակցության քարտուղար: