
Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը բանակցում են բանակի հետ

Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը ներքին կարգով բանակցություններ են վարում զինված ուժերի հետ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից զրկելու նպատակով:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք բանակցություններ են վարում ղեկավարության անունից քաղաքացիների և զինված ուժերի հետ: Տեղի են ունենում հանդիպումներ՝ առանց մեծ ուշադրություն բևեռելու այս ամենի վրա»,-ասել է ընդդիմադիր ուժերի առաջնորդ Խուան Գուայդոն:
Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից: Բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների: