Բաժիններ՝

ԱՄՆ-ը միգրանտներին Մեքսիկա կվերադարձնի կարգավիճակի վերաբերյալ նրանց խնդրագրերի քննարկման ընթացքում

Միացյալ Նահանգները նոր միգրացիոն քաղաքականության շրջանակներում հունվարի 25-ին կսկսի Մեքսիկա վերադարձնել այն միգրանտներին, որոնք խնդրագրեր են ներկայացրել փախստականի կարգավիճակի վերաբերյալ, բայց դեռեւս չեն ստացել այն: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության՝ անունը չնշված աշխատակցի:

Նոր միջոցառումների շրջանակներում այն մարդկանց, որոնք, հունվարի 25-ից սկսած, կժամանեն սահմանային կետեր, տալու են ծանուցում, որում ասվում է, թե նրանք հատկապես երբ պետք է ներկայանան ԱՄՆ-ի դատարան՝ ստանալու ապաստանի տրամադրման իրենց խնդրագրի պատասխանը:

Մինչ այդ նրանք չպետք է գտնվեն ԱՄՆ-ի տարածքում, իսկ սահմանը հատելու դեպքում նրանց հետ կուղարկեն Մեքսիկա: Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ մինչ այժմ ԱՄՆ-ի իշխանությունները թույլատրում էին երկրի տարածքում մնալ այն միգրանտներին, որոնք պաշտոնական խնդրագիր էին ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031