
ԱՄՆ-ի մասնակիորեն փակ դաշնային հաստատությունները ժամանակավորապես կբացվեն

ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։ Դաշնային հաստատությունները, ըստ Թրամփի հայտարարության, բաց կմնան մինչեւ փետրվարի 15-ը՝ ավարտելով երկրի պատմության մեջ այս հաստատությունների աշխատանքի ամենաերկար դադարը։ Թրամփի խոսքերով, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը իր որոշումը Սենատին կներկայացնի «անհապաղ»։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այս առաջարկը չի ընդգրկում Թրամփի առաջարկած պատի կառուցումը ֆինանսավորելու մասին կետ։ Չկան նաեւ երաշխիքներ, որ մինչեւ փետրվարի 15-ը համաձայնություն կկայացվի Կոնգրեսի ղեկավարների ու Թրամփի միջեւ։ Անհամաձայնությունը շարունակվելու դեպքում դաշնային հաստատությունները նորից մասնակիորեն կփակվեն։