
Արաբական պետությունների լիգա Սիրիայի վերադարձի հարցը կքննարկվի մարտին

Արաբական պետությունների լիգայի Գլխավոր ասամբլեան մարտի 31-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկի լիգայի կազմ Սիրիայի վերադարձի հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թունիսի Արտաքին գործերի նախարար Հմայես Ժինայուի արած հայտարարությունը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Այս տարվա մարտի 31-ին մենք կընդունենք ԱՊԼ գագաթնաժողովը: Կազմակերպության անդամները պետք է իրենց կարծիքները հայտնեն Սիրիայի վերադարձի հարցի շուրջ, դա ընդհանուր որոշում պետք է լինի»,- նշել է նախարարը:
Միության անդամներն իրենք են կասեցրել Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին:
«Կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կորոշվի, թե ինչպես է Սիրիան վերադառնալու կազմակերպություն կամ վերադառնալու է, թե ոչ»,- հավելել է ԱԳ նախարարը:
ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցությունը սառեցվել է 2011թ. Նոյեմբերին՝ ներքին հակամարտության մեկնարկից հետո: Արաբական պետություններից շատերն իրենց դեսպաններին հետ են կանչել Դամասկոսից և խզել են առևտրային կապերը Սիրիայի հետ: